• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Տավուշի մարզի պատվիրակությունը Չեխիայում

09 մարտի, 2019

Մարտի 7-9-ին Չեխիայի Հանրապետության Հրադեց Կրալովե երկրամասի հեյտման (երկրամասի ղեկավար) Յիրժի Շտյեպանի (Jiří Štěpán) հրավերով ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ղեկավարած պատվիրակությունը մասնակցեց Infotour & Cykloturistika 2019 միջազգային զբոսաշրջային հոբելյանական 20-րդ տոնավաճառին, ինչպես նաև հանդիպումներ և բանակցություններ ունեցավ մարզի ղեկավարության հետ։ Այցին մասնակցեց նաև Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը։

Տոնավաճառին մասնակցում էին Հրադեց Կրալովե երկրամասի հետ գործընկերային հարաբերություններ ունեցող պատվիրակություններ Ուկրաինայից, Լեհաստանից և Սլովակիայից։ Տոնավաճառին հյուրընկալված արտասահմանյան պատվիրակությունների համար տրված ընդունելությանը մասնակցեց Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկը (Tomáš Petříček)։

Մարտի 8-ին տոնավաճառի շրջանակներում տեղի ունեցավ Տավուշի մարզի ինտերակտիվ ներկայացումը՝ իր տնտեսական ներուժի, զբոսաշրջային գրավչության և մշակութային արժեքների վերաբերյալ։ Նույն օրը Հրադեց Կրալովե երկրամասի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում մարզպետ Հ.Չոբանյանը և դեսպան Ա.Հովակիմյանը քննարկեցին երկու երկրների տարածաշրջանների և քաղաքների միջև գործընկերային կապերի ընդլայնման, տնտեսական և մշակութային կապերի զարգացման հեռանկարները։

Տեղեկանք. Հրադեց Կրալովե երկրամասը գտնվում է Չեխիայի հյուսիս-արևելքում, սահմանակցելով Լեհաստանին։ Երկրամասը հայտնի է որպես զբոսաշրջության սիրված վայր, այնտեղ է գտնվում Կրկոնոշե Ազգային պարկը։ Տավուշի մարզի հետ համագործակցության համաձայնագիրը կնքվել է 2015թ։ Հրադեց Կրալովե երկրամասի ղեկավարը Հայաստան այցելել է 2017թ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: